ՀՀ կենտրոնական բանկի զսպող քաղաքականությունը, ինչպես նաեւ համաշխարհային գների անկումը կհանգեցնի գնաճային ճնշումների մեղմացման։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերներ երկրներում տնտեսական աճը դանդաղում է, իսկ ապրանքների եւ ծառայությունների պահանջարկը մնում է բարձր.
«Իրավիճակն այդպիսին է շարունակում մնալ նաեւ ռուսաստանցիների եւ այլ օտարերկրյա քաղաքացիների հաշվին, որոնք ժամանակավորապես բնակվում են Հայաստանում։ Որպես հետեւանք՝ ծառայությունների ոլորտում բարձրացել են աշխատավարձերը, սակայն այս փաստը միայն խորացնում է գնաճի ռիսկերը, քանի որ աշխատավարձերն աճում են առանց արտադրողականության աճի»։
Անդրադառնալով պղնձի գներին՝ Գալստյանն ասաց, որ այս տարվա ընթացքում ակնկալվում է, որ պղնձի գները բարձրանալու են. «Դա հիմնականում պայմանավորված է Չինաստանի տնտեսության վերականգնմամբ ու ավելի բարձր տնտեսական աճով, քան եղել է 2020-ին: Տոննայի դիմաց 9100-ի սահմանում»։




























