Թուրքիայի իշխանությունները մտադիր են ութ միավորով ավելացնել Միջերկրական ծովում ծառայություն անցնող իր ֆրեգատների թիվը:

Ներկայումս Թուրքիայի ռազմածովային ուժերը ՆԱՏՕ-ի նավատորմի կազմում ծառայություն են մատուցում Միջերկրական ծովում` Լիբիայի մոտակայքում: Այնտեղ գտնվում է երեք ֆրեգատ եւ մի սուզանավ:Նման որոշում է ընդունվել երկու պատճառով: Առաջին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերին ուղեկցելու են քաղաքացիական նավերը, որոնք հումանիտար օգնություն են մատուցում Գազային: Այդ նպատակով թուրքական իշխանությունները մտադիր են առանձնացնել Ռազմածովային ուժերի երեք ֆրեգատ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքիայի եւս երկու ֆրեգատ Հարավային Կիպրոսի հետ համատեղ պարեկության կիրականացնեն` շելֆի մշակման համար:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ ամերիկյան Noble Energy ընկերությունը Կիպրոսի ափին հորատումներ է սկսել, չնայած թուրքական կողմի հնչեցրած սպառնալիքներին: