Սեպտեմբերի 21-ի առավոտյան Եմենի Սանա քաղաքում կռիվները նոր թափով վերսկսվել են` չնայած, որ նախօրեին` երեկոյան, Եմենի կառավարական զորքերը եւ ընդդիմությունը հաշտություն էին կնքել:

Եմենում կռիվները դադարեցվել էին սեպտեմբերի 20-ի երեկոյան, երբ երկրի փոխնախագահ Ադեբրադո Մանսուր Հադին հրաման էր տվել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին դադարեցնել կրակը մայրաքաղաքում, օտարերկրյա դեսպանների հետ բանակցություններ վարելուց հետո:

Սակայն չորեքշաբթի առավոտյան հաշտությունը խախտվել է: Դեռեւս չի հաղորդվում, թե ով է առաջինը կրակ բացել, սակայն Սանայի երկու շրջաններում կռիվները շարունակվում են, հաղորդում է «Վեստին»: