Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արդեն 4-5 ժամ է, մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի հարցաքննությանը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանդիպումը դեռ երկու ժամ էլ կարող է շարունակվել:

Օնիկ Գասպարյանը վաղը եւս հնարավոր է կանչվի հարցաքննության:

Նշենք, որ ամենայն հվանականությամբ այսօր հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխան չի լինի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն այս պահին Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձաժողովի հարցաքննությանը։