Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։

«Երեւանի քաղաքապետարանն աշխատում է իր բնականոն հունով։ Այս պահին մենք տեղեկություն չունենք քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի մասին»,- նշեցին վարչությունից։