Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում միջտարածաշրջանային ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական, գիտատեխնիկական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են նաև համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մհեր Գրիգորյանը և Եկատերինբուրգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հասանելի է
русскийՊատմություն


























