Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության նորանշանակ ներկայացուցիչ Բիկ Լումի հետ։
Ինչպես գրել են ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովը բողոքել է հայերից, ինչից հետո փորձել է ապատեղեկացնել հյուրին։ Մասնավորապես, Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ վերինտեգրելու Ղարաբաղի էթնիկ հայերին»։ «Միեւնույն ժամանակ, ասել է նա, չնայած Ադրբեջանի խաղաղ նախաձեռնություններին, հայկական կողմը շարունակում է կատարել ռազմաքաղաքական սադրանքներ։ Ընդգծվել է, որ անթույլատրելի է, որ հայկական կողմը, որն օկուպացիայի շրջանում միջազգային կազմակերպությունների առաքելությունների համար հնարավորություններ չի ստեղծել, վերջին ժամանակներս փորձում է օգտագործել միջազգային կազմակերպություններն իր շահադիտական նպատակներով»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ հենց Բաքուն է Արցախում խոչընդոտներ ստեղծում միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի աշխատանքի համար։





























