Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները դրական ազդեցություն չեն ունենում ոչ մի երկրի վրա՝ միաժամանակ մատնանշելով, որ Իրանը դեմ է այս տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխության։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի Շամխանին՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, հայտնում է Press TV-ն։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածության սրման միջոց է, որը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից կլինի հօգուտ թշնամիների»,- ասել է Շամխանին։
Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ավելացրել է, որ շարունակական երկխոսությունը եւ փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային խնդիրներին վերջ դնելու ցանկացած «կոշտ մոտեցմանը»:
Իր ելույթի մեկ այլ հատվածում Շամխանին ասել է, որ Կովկասյան տարածաշրջանը դժվար ժամանակաշրջան է ապրում՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը կկարողանան զսպվածությամբ ու խոհեմությամբ հաղթահարել առկա լարվածությունը։
Իրանի ներկայիս վարչակազմի համար նրա խոսքով հարեւանների հետ համագործակցության եւ փոխգործակցության զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքն եւ առաջնահերթությունն է։
«Բարիդրացիական հարաբերությունների պահպանումը եւ տարածաշրջանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համատեղ ջանքերը տարածաշրջանային բոլոր կողմերին Իսլամական Հանրապետության կարեւորագույն խորհուրդներից են»,- ասել է Շամխանին։
Իր հերթին, Հայաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրանը «կարեւոր դեր» է խաղացել Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։
Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի «շատ արդյունավետ» դերը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման գործում՝ ընդգծելով, որ երկխոսությունն ու փոխգործակցությունը երկրների միջեւ գոյություն ունեցող տարածաշրջանային ճգնաժամերը լուծելու եւ հետագա լարվածությունն ու հակամարտությունները կանխելու միակ միջոցն են։




























