Վրաստանի ԱԳՆ-ն մեկանաբանել է Հարավային Օսիայում ստեղծված իրադրությունը` նախագահական ընտրությունների նախօրեին:
Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան, այսօր` հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցում հայտարարել է, որ Թբիլիսին մտադիր չէ «ավելորդ իրարանցումով» վերաբերել դրան, բայց նշել է, որ Վրաստանի վերաբերմունքը «վերոնշյալ շրջափակված տարածքում անցկացվող ընտրությունների հանդեպ խիստ բացասական է, քանզի դրանք միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմ չեն»:
«Սակայն մեր տարածքում իրավիճակի ցանկացած էսկալացիա, նույնիսկ շրջափակված տարածաշրջանում, անհանգստության տեղիք է տալիս»,-նշել է Վրաստանի արտգործնախարարը:
«Մենք ուշիուշով հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, մեր գործընկերները տեղյակ են իրադարձությունների մասին»,-նշել է նա, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
Հիեշեցնենք, որ Հարավային Օսիայի ԿԸՀ-ն թույլ չի տվել Ջամբոլաթ Թեդեեւին առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, իսկ նա համարվում է գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի քաղաքական գլխավոր հակառակորդներից մեկը: Ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 13-ին:



























