ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներ Ռոբերտ Բարդկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Հայաստան եւ Ադրբեջան կայցելեն հոկտեմբերին: Այս մասին հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Այցի հստակ ամսաթիվը դեռ անհայտ է, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Պոպովը հայտնել է, որ այցի ընթացքում իրենք կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հետ, քննարկումներ կանցկացնեն ԼՂ խնդրի կարգավորման հարցով, հաղորդում է APA-ն: