ԵՄ-ն եղել եւ մնում է լիովին թափանցիկ՝ կապված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը իր մասնակցության հետ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության՝ կապված Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման հետ։

«Մենք շարունակելու ենք աշխատել հանուն ազգերի եւ ժողովուրդների բարօրության։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ պարտավորության կարեւոր տարրն է»,-գրել է Կլաարը Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զախարովան հայտարարել է, որ «որեւէ ավելացված արժեք» չկա հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի «փորձագետների» կասկածելի ակտիվությունից։