2012 թ. պետական բյուջեի նախագծով ծառայողական մեքենաները 2011 թ. համեմատ կավելանան 9-ով եւ կկազմեն 981 հատ: Այդ մասին նշված է բյուջեի նախագծում: Ամենաշատը ավելացվելու են կառավարության աշխատակազմի մեքենաները` 7-ով (մեքենաների ընդհանուր թիվը կկազմի 81):

Նախագահի աշխատակազմում կավելանա միայն 1 մեքենա, ու մեքենաները կլինեն 64-ը: Ֆինանսների նախարարությունը եւս կստանա 1 մեքենա` ունենալով 18-ը: Մեկական մեքենա կստանան նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը (թվով 19-ը), Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Սակայն կան գերատեսչություններ, որոնց մեքենաները կկրճատվեն: Մասնավորապես` տարածքային կառավարման նախարարությունից կվերցվի 1 մեքենա (կմնան 10-ը), 1 մեքենա էլ կվերցվի էկոնոմիկայի նախարարությունից (կմնան 18-ը):

Ամենաշատ ծառայողական մեքենաներ կպահեն դատախազությունը` 91, պետական եկամուտների կոմիտեն` 79-ը: