ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքում և ամբողջ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հունիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Յու.Գալուզինն ընդունեց ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ.Վ.Հարությունյանին:
Մանրակրկիտ «ժամացույցի ստուգում» է իրականացվել երկկողմ օրակարգի ակտուալ հարցերի, Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումների վերաբերյալ։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։





























