Մեր խնդիրը ոստիկանության ինստիտուտի դեմ չի, մեր խնդիրը ոստիկանության համակարգում տեղ գտած բռնություններ իրականացրած անձանց դեմ է, որոնք բռնություն են կիրռում այն քաղաքացու նկտմամբ, որի իրավունքներն իրենք պետք է պաշտպանեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, փաստաբանների ոբղոքի ակցիայի ժամանակ նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Ցավոք թիրախում հայտնվեցին նաեւ մեր փաստաբանները: Մենք միջազգային հարթակներում միշտ նշել ենք, որ Հայաստանում փաստաբանության ինստիտուտը կայացած է, այն անկա է եւ պաշտպանված, բայց վերջին երկու դեպքը, երբ փաստաբաններ բռնության ենթարկվեցին, խախտեց մեր վիճակագրությունը:

Մեր խնդիրն այն չէ, որ մի պաշտոնատար անձ հրաժարական տա, մեր խնդիրն է, որ  բոլորի մոտ ամրագրվի, որ փաստաբանին չի կարելի դիպչել»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանին փաստաբանության թշնամի համարելու պահանջին միցել է 502 փաստաբան. «Մենք այդ ծայրահեղ քայլին գնացինք, որպեսզի պաշտոնատար անձիք հիշենք, որ կարող է մեր ինստիտուտը որևէ մեկին ճանաչի թշնամի։ Պատկերացրեք՝ այդ մարդու վրա այդ խարանը միշտ մնալու է»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ պահանջում են նրա հրաժարականը, քանի որ փաստաբանների դեմ ոստիկանների կողմից բռնության դեպքերը նրա պաշտոնավարման ժամանակ են արձանագրվել. «Եթե ոստիկանապետն ինքը պատշաճ արգաձանքեր, փորձեր բռնության ներգրաված ոստիկանների նկատմամբ իրավական  գործընթաց կիրառեր, մենք իրեն, բնականաբար, չէինք թիրախավորի»։