Ադրբեջանի կողմից շարունակվող ԼՂ-ի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից, Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող ԼՂ բնակիչ բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների վերադարձը դեպի ԼՂ:

Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի քան 186 բուժառու սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 ԼՂ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ բանակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: