ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասվել է, որ քանի Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ, նա չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ասել են, որ իրենք չեն կարող թույլ տալ երրորդ համաշխարհայի պատերազմի հնարավորությունը, լրագրողներին է հայտարարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է վրացական Առաջին ալիքը։
«Մենք լսել ենք արևմտյան առաջնորդների հստակ հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան պատրաստ չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն և այլն։ Չեմ ուզում այլևս շարունակել։ Բարեփոխումները քննարկվել են, երբ երկիրը գտնվում է պատերազմի վիճակում։ Նաև ասվել է, որ քանի Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ, այն չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Նրանք ասացին, որ մենք չենք կարող թույլ տալ, որ երրորդ աշխարհամարտը սկսվի, այսինքն՝ ՆԱՏՕ-ն և ամբողջ Արևմուտքը, աշխարհը չի կարող ուղղակի ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ըստ նրա, Վրաստանը ռազմավարական հանդուրժողականության քաղաքականություն է վարում, որպեսզի անցանկալի սպասելիքներ չստեղծի։
«Մենք՝ վրացիներս, պետք է առաջին հերթին մեր մասին մտածենք, և Ուկրաինայի օրինակը դաս է նաև մեզ համար։ Ահա թե ինչու ենք մենք ընտրել ռազմավարական հանդուրժողականության քաղաքականությունը, մենք չպետք է անցանկալի սպասելիքներ առաջացնենք, մենք պետք է հետևենք մեր ընդհանուր ազգային նպատակին՝ աստիճանաբար երկիրը մոտեցնելով Եվրոպական միությանը, ՆԱՏՕ-ին, և, ի վերջո, երբ ժամանակը գա, դառնանք Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ։ Սա մեր հիմնական խնդիրն է»,- ասել է Ղարիբաշվիլին։





























