Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար: ArmeniaSputnik-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

Ֆինանսավորման աղբյուրի մասին հարցին նախարարությունից պատասխանել են, որ «ներկայում համապատասխան քննարկումներ են ընթանում»:

Նախագծանախահաշվային փաստաթղթերով` շինարարական աշխատանքների տևողությունը կկազմի 16 ամիս՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: