Հանրապետության տարածքում` հուլիսի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», հուլիսի 23-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին, 25-26-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +34+36։

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+25

Լոռիում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +22+26,

Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +26 +30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +29+34,

Արարատում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+29,

Արցախում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +31+36։