Իրանական Iran Khodro ավտոմեքենաշինական ընկերությունը սկսել է IKCO Arisun 2 պիկապներ մատակարարել Հայաստան, տեղեկացրել է Charkhan պարբերականը։

Մեքենան կառուցված է Peugeot 405-ի հին մոդելի հիման վրա եւ ունի բենզինի մթնոլորտային, 1,8 լիտր ծավալով շարժիչ՝ 97 ձիաուժ հզորությամբ (146 Нм), 5-աստիճան մեխանիկական փոխանցատուփով, միայն առաջնային շարժակով։  Պիկապի բեռնատարողությունը 750 կիլոգրամ է։

Ունի հետեւի պարկտրոնիկներ, օդորակիչ, անվտանգության երկու բարձիկ, ապակիների էլեկտրական բարձրացում, աուդիոհամակարգ եւ այլ օպցիաներ։ Ունի նաեւ երկվառելիք մոդիֆիկացիա 75 լիտրանոց բալոնով՝ մեթանի համար։ Մեքենայի արժեքը նշված չէ։