«Ռուսաստանի փոստը»՝ դաշնային փոստային օպերատորը, գործարկել է փոստի ուղիղ կանոնավոր ավիափոխադրումներ Թբիլիսի, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են նրա մամուլի ծառայությունում։ Ընկերությունն ակնկալում է Վրաստան 2-3 օրով առաքման ժամանակի նվազում։
Ավիաառաքումն իրականացվելու է Մոսկվայից Վրաստանի մայրաքաղաք «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռներով։ «Փոստը» ակնկալում է մինչեւ 6 տոննա ծանրոցների ամենամսյա առաքում։ Ավելի վաղ ընկերությունը նշել էր, որ կդիտարկի ուղիղ ավիաառաքումը Վրաստան մի քանի ավիաընկերությունների կայուն չվերթների դեպքում։
Հունիսի սկզբին փոստային ընկերությունը մեկնարկել էր նման ավիափոխադրումներ (կրկին «Ազիմուտի» ինքնաթիռներով) Հայաստանում Միներալնիե վոդիից։ Թեստերից հետո «Փոստը» ակնկալում էր ծառայության արժեքի նվազում լոգիստիկ շղթայի օպտիմալացման պատճառով։
«Ռուսաստանի փոստի» վարչության տնօրինության ղեկավար Գեորգի Բաուտինը նշել է, որ ուղիղ փոստային հաղորդակցությունն Անդրկովկասի երկրների հետ հեռանկարային ուղղություն է, դա վերաբերում է թե՛ բիզնեսին, թե՛ մասնավոր հաճախորդներին։
«Ազիմուտի» ռազմավարական զարգացման գծով տնօրեն Դմիտրի Զվոնարյովն իր հերթին հույս է հայնել, որ «Փոստի» հետ համագործակցությունը կամրապնդվի, իսկ փոստային փոխադրումների ծավալը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կավելանա։





























