Տարեսկզբից Ռուսաստանը պաշտպանության վրա ծախսել է մոտ 5,59 տրլն ռուբլի՝ չնայած այն հանգամանքին, որ ամբողջ տարվա ընթացքում այդ նպատակների համար բյուջե է հատկացվել 4,98 տրլն (54 մլրդ դոլար), գրում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության փաստաթուղթը։

Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթը ներկայացնում է պաշտպանության տարեկան ծախսերի նոր գնահատականը՝ 9,7 տրիլիոն ռուբլի (ավելի քան 100 միլիարդ դոլար): Սա 29,05 տրիլիոն ռուբլու ընդհանուր ծախսերի մեկ երրորդն է, գրում է BBC-ն։ 

Reuters-ի ստացած թվերը լույս են սփռում այն ​​մասին, թե իրականում Ռուսաստանը որքան է ծախսում ուկրաինական պատերազմի վրա, քանի որ նման տվյալներ հանրությանը հասանելի չեն:

2023 թվականի համար Ռուսաստանում ընդունվել է «ռազմական» բյուջե, դասակարգված է ընթացիկ տարվա բոլոր ծախսերի մեկ քառորդը։

Անցյալ ամառ Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ կհրապարակի միայն կատարված ծախսերի ընդհանուր գումարը՝ հրաժարվելով տվյալներ տրամադրել կոնկրետ ոլորտների մասին, այդ թվում՝ «ազգային պաշտպանություն» բաժինը: