Լատվիայի իշխանությունները մտադիր են պարտավորեցնել Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր չեն հանձնել լատվիերենի քննությունը լքել երկիրը։
Ինչպես հայտնում է rus.lsm.lv պորտալը, այս տարվա սեպտեմբերին Բալթյան Հանրապետությունում մշտական բնակության թույլտվություն (կացության թույլտվություն) ունեցող մոտ վեց հազար ռուսներ նամակներ կստանան՝ Լատվիան լքելու պահանջով։ Խոսքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մասին է, ովքեր դեռ չեն հանձնել լեզվի թեստը, որն անհրաժեշտ է Եվրամիությունում մնալու իրավունքը երկարացնելու համար, գրում է KP.RU-ն։
Լատվիայի ՆԳՆ փոխպետքարտուղարի տեղակալ Վիլնիս Վիտոլինի խոսքով՝ նման նամակներ ստացող ռուսաստանցիները պետք է երեք ամսվա ընթացքում լքեն երկիրը։ Հեռանալուց հրաժարվելու համար ռուսներին կարող է տուգանք սպառնալ։
Լատվիայի ՆԳՆ-ում նշել են, որ ռուսները կկորցնեն նաեւ «պետական խնամակալության իրավունքը, այդ թվում՝ կենսաթոշակների վճարումը»։





























