Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Էրդողանը համակարգում են Ռուսաստանի Դաշնությունը Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը վերադարձնելու ջանքերը: Այս մասին Укринформ-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Նա հավելել է, որ Էրդողանը նույնպես համակարգում է Զելենսկիի հետ՝ դա անվանելով ընդհանուր շահ։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ միայն Էրդողանը կարող է Պուտինին հետ բերել «հացահատիկի գործարքին»։