Ռուսական արդարադատության կամայականությունը, որը Ալեքսեյ Նավալնուն եւս 19 տարի ազատազրկեց, զուտ անարդարություն է։ Այս մասին Twitter-ում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։

«Պուտինն ամենից շատ վախենում է նրանցից, ովքեր դեմ են պատերազմին, դեմ են կոռուպցիային և դեմոկրատիայի կողմնակիցներին, նույնիսկ բանտախցից: Բայց դա չի լռեցնի քննադատներին»,- գրել է նա, հայտնում է BILD-ը:

Նավալնին 19 տարվա ազատազրկման է դատապարտվել հատուկ ռեժիմի գաղութում՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։