Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով եւ ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնեւսկին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ համագործակցություն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին եւ ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: