Օգոստոսի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 10-13 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +25+27, վաղը ցերեկը՝ +39+41։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +16+21, ցերեկը՝+32+36,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +31+34,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+38,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+33,
Լոռիում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+33,
Տավուշում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +33+38,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +31+33,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +23+25, ցերեկը՝ +36+41,
Արարատում գիշերը՝ +24+27, ցերեկը՝ +40+42,
Արմավիրում գիշերը՝ +24+28, ցերեկը՝ +40+42,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +25+27, ցերեկը՝ +40+42,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +39+41,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +32+34,
Արցախում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+40։




























