Փրկարարները Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի վայրում հայտնաբերել են ևս հինգ զոհվածի դի, ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, մահացել է 35 մարդ, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են նախարարությունից, փոխանցում է Интерфакс-ը։ 

Երկուշաբթի երեկոյան Մախաչկալայում հրդեհվել է ավտոծառայություն, կրակը տարածվել է բենզալցակայանի վրա, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Դաղստանում երեքշաբթի օրը սգո օր է հայտարարվել։

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 3-րդ մասով(սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան):