Առողջ մարդու համար տհաճ ու սարսափելի է ճանապարհորդել Եվրոպա՝ այնտեղ աճած այլասերվածությունների պատճառով։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը` ելույթ ունենալով միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովում։

«Հոգևորապես և ֆիզիկապես առողջ մարդու համար իրականում տհաճ է, և երբեմն նույնիսկ սարսափելի է Եվրոպա գալը. այնտեղ այնքան տարբեր տեսակի այլասերվածություններ են ծնվել», - ասել է նա, հաղորդում է Ведомости-ն:

Այսպես Նարիշկինը մեկնաբանել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը։ 2022 թվականի հոկտեմբերին, բացատրելով միավորման արտաքին քաղաքական գաղափարը, Բորելը Եվրոպան համեմատեց պարտեզի, իսկ մնացած աշխարհի «մեծ մասը»՝ ջունգլիների հետ։ Եվրոպացի քաղաքական գործչի կարծիքով՝ «ջունգլիները կարող են ներխուժել այգի»։

Միևնույն ժամանակ, նշել է Բորելը, դա չի նշանակում, որ Եվրոպան պետք է փակվի մնացած աշխարհից։ Նա եվրոպացիներին համեմատեց «այգեպանների» հետ և հայտարարեց, որ նրանք պետք է ավելի շատ շփվեն այլ երկրների հետ և աջակցեն ծանր իրավիճակում հայտնված պետություններին։