Պեկինը հանդես է եկել Ճապոնիայի հասցեին կոշտ հայտարարությամբ՝ կապված չին-ռուսական ծովային պարեկության հետ, գրում է «Xinhua»-ն։
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը Ճապոնիային կոչ է արել դադարեցնել չին-ռուսական ծովային պարեկությանը միջամտությունը։
Նա նշել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերը համատեղ ծովային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան եւ հյուսիսային մասերի նշանակված ջրերում՝ երկկողմ համագործակցության տարեկան պլանի համաձայն։
Նրա խոսքով՝ երկու երկրների պարեկային նավերը երթուղու ողջ ընթացքում տեղաշարժվել են բաց ծովում՝ միջազգային իրավունքի նորմերին խիստ համապատասխան:
Նա նաեւ նշել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միջեւ համագործակցությունն իրականացվում է բաց եւ թափանցիկ հիմունքներով եւ ուղղված է միջազգային արդարության համատեղ պաշտպանությանը, խաղաղության եւ անվտանգության պահպանմանը:




























