Մեծ Բրիտանիայում` ազգային անվտանգության հետաքննության շրջանակներում, ձերբակալվել է երեք մարդ, ովքեր կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ, նրանց մեղադրանքներ են ներկայացվել: Այս մասին հայտնում է BBC-ն։
Երեքն էլ Բուլղարիայի քաղաքացիներ են, նրանք բերման են ենթարկվել փետրվարին և դրանից հետո գտնվում են կալանքի տակ։
Ենթադրվում է, որ նրանք աշխատել են ռուսական հատուկ ծառայությունների համար։
Նրանք մեղադրվում են անձը հաստատող փաստաթղթեր պահելու համար՝ «ապօրինի դիտավորությամբ», ընդ որում, ենթադրվում է, որ ամբաստանյալները գիտեին, որ փաստաթղթերը կեղծ են։
Այդ փաստաթղթերի թվում են Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Հունաստանի և Չեխիայի անձնագրեր, նույնականացման քարտեր և այլ փաստաթղթեր։
Երեք մեղադրյալներն էլ ձերբակալվել են։
Այս մարդկանց անունները հրապարակվել են.
Օրլին Ռուսև, 45 տարեկան,
Բիզեր Ջամբազով, 41 տարեկան
Կատրին Իվանովա, 31 տարեկան.
Երեքն էլ երկար տարիներ ապրել են Մեծ Բրիտանիայում՝ աշխատելով և ապրելով արվարձաններում, մի քանի անգամ փոխելով հասցեները:
Երեքն էլ պետք է հունվարին ներկայանան Լոնդոնի Օլդ Բեյլի դատարան։ Առայժմ նրանք ոչինչ չեն հայտարարել իրենց մեղավորության կամ անմեղության մասին։





























