Բունդեսթագի պատգամավոր եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Նորբերտ Ռեթգենը մեկնաբանել է Գերմանիայի կառավարության հրաժարումը՝ Taurus թեւավոր հրթիռներ մատակարարել Ուկրաինային։
«Կանցլեր Շոլցը կտրականապես հրաժարվում է Ուկրաինայի հաղթանակը սահմանել որպես գերմանական քաղաքականության նպատակ»,-ասել է նա։
«Հնարավոր է՝ Ուկրաինային աջակցելուց հրաժարվելը ներքաղաքական հաշվարկի արդյունք է, քանի որ այդպես նրա համար շատ ավելի հարմար է»,-հավելել է նա, գրում է «Bild»-ը։
Ռեթգենը կարծում է, որ Բեռլինի եւ Վաշինգտոնի մի շարք քաղաքական գործիչներ շահագրգռված են, որ իրավիճակը փակուղի մտնի։




























