Թուրքիայում ձերբակալվել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով մեղադրյալներից Աիշե Սողյութը, ով Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունում (FETÖ) դեսպան Մևլութ Մերթ Ալթինթաշի սպանության «կուրատոր» Շահին Սողյութի կինն է։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կնոջը ձերբակալել է Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի թուրքական գլխավոր վարչությունը։

Հետախուզվող Սողյութը հեռակա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Բնակարանում, որտեղ նրան բերման են ենթարկել, խուզարկության ժամանակ առգրավվել է բջջային հեռախոս, SIM քարտեր և էլեկտրոնային կրիչներ։

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի դեմ մահափորձը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ֆոտոցուցահանդեսի բացմանը։ FETÖ ահաբեկչական կազմակերպության անդամ, նախկին ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը կրակ է բացել ռուս դիվանագետի մեջքին այն պահին, երբ դեսպանը ելույթ էր ունենում ցուցահանդեսի բացմանը։