ԱՄՆ-ին մտահոգում է, որ ռուս զինվորականները կարող են ընդլայնել հարվածները Ուկրաինայում հացահատիկային օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն դատապարտել է Ռուսաստանի որոշումը՝ իրեն իրավունք վերապահել զննել Սեւ ծովի ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը ՝ կարծելով, որ դրանք կարող են ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ լինել, գրում է «VOA»-ն:
«Մեր տեսանկյունից սա անընդունելի էսկալացիա է»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության դադարեցումից հետո Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանը հարձակվել է նավահանգստային ենթակառուցվածքի 26 օբյեկտների վրա եւ ոչնչացրել ավելի քան 220 հազար տոննա հացահատիկ:





























