Լվովի ուղղությամբ հարձակման հետեւանքով տուժածների թիվը հասել է 19-ի, գրում է «Ունիան»-ը։
Ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիի խոսքով՝՝ տուժածների թվում են 6 տարեցներ՝ 62-75 տարեկան։ Տուժել է 10-ամյա երեխա, նրա ոտքը վնասվել է։
Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում:
Ավելի վաղ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտնել է քաղաքում մի շարք պայթյունների մասին՝ օդային տագնապ հայտարարելուց հետո:
Հաղորդվել է Լուցկում եւ Խմելնիցկիում պայթյունների մասին։





























