Հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) հայտնաբերել եւ խոցել է անօդաչու թռչող սարք, որը փորձում էր մոտենալ Մոսկվային։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«ՀՕՊ ուժերը խփել են անօդաչու, երբ այն փորձում էր մոտենալ Մոսկվային»,- գրել է Սոբյանինը։

Նա ընդգծել է, որ ավերածություններ եւ տուժածներ չկան։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել եւ խփել են ինքնաթիռի տիպի ուկրաինական անօդաչու Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում։ Մինչ այդ նախարարությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 06.50-ին ՀՕՊ-ը հայտնաբերել է ուկրաինական անօդաչու եւ խոցել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Կառավարումը կորցնելուց հետո անօդաչուն ընկել է Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանում, ավելացրել են նախարարությունում եւ ընդգծել, որ ոչ ոք չի տուժել։