Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ «առերես» կհանդիպի սեպտեմբերին։

«Սեպտեմբերին տեղի կունենան «Մեծ քսանյակի» հանդիպումը Հնդկաստանում եւ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ԱՄՆ-ում։ Եթե մենք հնարավորություն գտնենք այս ծանրաբեռնված իրադրությունում, մենք կհանդիպենք եւ կխոսենք Պուտինի հետ առերես»,- ասել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում, Հունգարիայից վերադառնալիս, պատասխանելով բանակցությունների կոնկրետ ամսաթվի մասին հարցին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ տեղեկացրել էր լրագրողներին, որ Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են մոտ ժամանակներս հստակ կողմնորոշվել հանդիպման տեղի եւ ժամկետի մասին։ Նրա խոսքով՝  երկու ղեկավարների գալիք բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերություններն են, Ուկրաինան եւ հացահատիկի գործարքի հարցը։