Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի արդյունքների հասնել Անկարայի միջնորդությամբ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
«Մենք ձգտում ենք դրան (խաղաղության բանակցություններին), սա է մեր հույսը։ Այս մասին մենք խոսել ենք Զելենսկիի այցի ժամանակ (Ստամբուլ), ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովում (Վիլնյուսում) մեր հանդիպումների ժամանակ։ Հուսով եմ, որ մենք արդյունքի կհասնենք, եթե երկու առաջնորդները հավանություն տան մեր միջնորդությանը»,- Հունգարիայից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Էրդողանը։




























