Մոսկվայի կենտրոնում գտնվող «լողացող» կամրջի տակ գտնվող «Զարյադյե» զբոսայգու նավամատույցում հայտնաբերվել է ստորգետնյա կոլեկտորներում ապօրինի շրջայցի հետևանքով մահացած չորրորդ մարդու մարմինը։ Այս մասին հայտնել են արտակարգ ծառայություններում, փոխանցում է ТАСС-ը։
«Ներկայումս «լողացող» կամրջի տակ գտնվող «Զարյադյե» նավամատույցի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել։ Նա չորրորդ մահացածն է դարձել ստորգետնյա կոլեկտորներով շրջայցից հետո»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ ճշտվում է այն մարդկանց ստույգ թիվը, ովքեր շրջայց են կատարել ընդհատակյա կոլեկտորներում և այժմ կապի դուրս չեն գալիս։ Նախնական տվյալներով՝ խոսքն ութ հոգու մասին է։
Շրջայցը տեղի է ունեցել նախորդ օրը։ Երբ Մոսկվայում անձրև եկավ, մարդիկ գետնի տակ էին։ Ջուրը կտրուկ բարձրացավ, փորողները փախչելու քիչ հնարավորություն ունեին։




























