Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի խոսքերը, ով Նիդեռլանդների և Դանիայի որոշումը՝ Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցելու մասին, «լավ օր» է անվանել։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ռուս քաղաքական գործիչը եվրոպացիներին հորդորել է «ինքնաթիռներ չխաղալ», քանի որ նման «լավ օրերից» մեկը կարող է վերջին օրը լինել Եվրոպայի համար։
«Սա լավ օր է Ուկրաինայի համար և, հետևաբար, լավ օր է Եվրոպայի համար», - ասել է թերի միջնակարգ կրթություն ունեցող արտգործնախարար Անալենա Բերբոկը գերմանացի նացիստների բանդերական եղբայրներին F-16 ինքնաթիռներ մատակարարելու որոշման մասին։ Օ՜, մի խաղացեք ինքնաթիռներ ձեր ավազատուփում, երեխաներ: Անկախ նրանից, թե հաջորդ նման «լավ օրերից» մեկը Եվրոպայի համար կդառնա նրա վերջին օրը…», - գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։




























