Անապայում փրկարարները սարալանջից դուրս են բերել մի կնոջ, ով ողջ է մնացել ժայռից ընկնելուց հետո։ Այս մասին հաղորդում է «Կուբան-ՍՊԱՍ»-ի մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել «Բարձր ափ» լողափում։ Փրկարարները տեղեկություն են ստացել, որ ռուս կինն ընկել է 30 մետր բարձրությամբ զառիթափից։
Երբ դեպքի վայր են ժամանել մասնագետները, կինը եղել է մոտավորապես հինգերորդ հարկի բարձրության վրա։ Փրկարարները ալպինիստական սարքավորումներ են գործածել և փրկել տուժածին։ Դեպքից հետո նա բժշկական օգնության կարիք չի ունեցել։
Թե ինչու է ռուս կինը հայտնվել այս վայրում, չի հաղորդվում։




























