2023 թվականի օգոստոսի 22-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆ Հաֆթարի հրավերով Լիբիա է ժամանել է ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովի գլխավորությամբ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ սա ռուսական զինվորական պատվիրակության առաջին պաշտոնական այցն է Լիբիա, որը պատրաստվել է մոսկովյան անվտանգության 11-րդ միջազգային համաժողովի և «Բանակ-2023» ռազմատեխնիկական ֆորումի շրջանակներում կայացած ռուս-լիբիական բանակցությունների արդյունքում։
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ գործողությունների այլ հարցեր։




























