Ռուսաստանում բյուջետային իրավիճակը կայուն է և ռիսկեր չի պարունակում։ Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 22-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստի ժամանակ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
«Ներկայիս բյուջետային իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է և մակրոտնտեսական կայունության համար վտանգ չի ներկայացնում»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ, ըստ ակնկալիքների, հուլիս-սեպտեմբերին դաշնային բյուջեն կհասցվի պրոֆիցիտի։ Ըստ նրա, ընդհանուր առմամբ, տարվա կտրվածքով ծախսերը կգերազանցեն ռուսական գանձապետարանի եկամուտների մակարդակը՝ նախատեսված մակարդակում ՀՆԱ-ի մոտ 2%-ի չափով։
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ այս տարվա արդյունքներով երկրի բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2-2,5%-ը։
Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ հունվար-հունիսին ռուսական գանձապետարանի դեֆիցիտը կազմել է 2,59 տրլն ռուբլի։ Գործակալությունը դաշնային բյուջեի եկամուտների ծավալը 2023 թվականի վեց ամիսների համար գնահատել է 12,381 միլիարդ ռուբլի։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այս տարվա վեց ամիսների ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 14,976 տրլն ռուբլի։




























