ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2024 թվականին BRICS-ի մասնակիցների շրջանակն ընդլայնելուն նպաստելու ՌԴ-ի պատրաստակամության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեր նախագահության ընթացքում մենք մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի արդյունավետորեն նպաստենք ներկա գագաթնաժողովում ընդունված որոշումների իրականացմանը, այդ թվում ՝ միավորման մասնակիցների շրջանակի ընդլայնմանը»,-ասել է նա։

Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը սերտորեն կհամագործակցի գործընկերների հետ, համատեղ կաշխատի առանցքային միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, կշարունակի անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումների պրակտիկան։

Նա երախտագիտություն է հայտնել գործընկերներին՝ փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբում ցուցաբերած աջակցության համար: «Ակնկալում ենք, որ նման համերաշխ տրամադրվածությունը կպահպանվի նաեւ ապագայում»,-նշել է Պուտինը։