Աբխազիայում հայտարարել են քաղաքական ուժերի բացակայության մասին, որոնք ցանկանում են անդամակցել Ռուսաստանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան՝ մեկնաբանելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունն այն մասին, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան կարող են միանալ Ռուսաստանին, եթե դրա համար պատճառներ լինեն։
«Ես հույս ունեմ, որ ժամանակին համապատասխան հանգամանքներ կառաջանան, եւ Հարավային Օսիան կմիավորվի Հյուսիսային Օսիայի հետ։ Ինչ վերաբերում է Աբխազիային, ապա մենք նման դիմումներ չենք ունեցել, եւ ես Աբխազիայում ոչ մի քաղաքական ուժ չեմ տեսնում, որը կցանկանա միանալ Ռուսաստանին»,-ասել է Շամբան։
Նա նշել է, որ Աբխազիան կողմ է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին եւ պատրաստ է դիտարկել փոխհարաբերությունների տարբեր ձեւեր:
«Բայց գլխավորն այն է, որ 2008թ. օգոստոսի 26-ին Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւը քաղաքական սխրանք գործեց՝ ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը»,-նշել է Շամբան։




























