Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարի հայրը խաբեբաների պատճառով խոշոր գումար է կորցրել, հայտնում է «Իզվեստիան»։
Խաբեբաները մի քանի անգամ դիմել են տուժողին։ Նրանք ներկայացել են որպես Ռուսաստանի Կենտրոնական բանկի աշխատակիցներ, բջջային օպերատորի աշխատակիցներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Ըստ այդ անձանց՝ ինչ-որ մեկն, իբր, փորձել է մուտք գործել ռուսաստանցու բանկային հաշիվներ։
Որպեսզի չարագործները չգողանան փողերը, անհրաժեշտ է եղել հաշվից հանել ամբողջ գումարը։ Դրանից հետո խաբեբաները տղամարդուն համոզել են գումարները փոխանցել ԱԴԾ-ի կեղծ աշխատակցին, որը հետագայում, իբր, դրանք կփոխանցի Կենտրոնական բանկի հաշվեհամարին:
Այսպիսով, էներգետիկայի փոխնախարարի ազգականը կորցրել է 12 միլիոն ռուբլի (127 հազ․ դոլար):
Եվս 1 միլիոն ռուբլի (10 600 դոլար) խարդախները ստացել են՝ ստիպելով նրան հեռախոսի հեռակառավարման հավելված տեղադրել»,- ասվում է հրապարակման մեջ։
Ոստիկանությունն այս պահին փնտրում է հանցագործներին։




























