Ռուսաստանում կործանված ինքնաթիռում ուղեւորների ցուցակում է «Վագներ» ՄՌԿ առաջնորդ Եվգենի Պրիգոժինի անունը։

Ռոսավիացիայից հայտնել են, որ «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի ազգանունն ու անունը ներառված են ուղեւորների ցանկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Այնտեղ նաև ընդգծել են, որ իրենք հետաքննություն են սկսել ավիավթարի փաստով։

Ավիավթարի հետ կապված իրավիճակը Տվերի նահանգապետ Իգոր Ռուդենյան իր ձեռքն է վերցրել։ Ինչպես պարզաբանել են նահանգի կառավարությունում, դեպքի վայրում են իրավապահներն ու ԱԻՆ-ը։ Նրանք պարզում են միջադեպի մանրամասները, ինչպես նաև ճշտում են մահացածների թիվը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Embraer բիզնես-ջեթը վթարի է ենթարկվել Տվերի նահանգում, ինքնաթիռում եղած բոլոր անձինք զոհվել են։ Embraer ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Ինքնաթիռում եղել են երեք օդաչուներ և յոթ ուղեւորներ։ Նրանք բոլորը զոհվել են։