Թուրքիան շարունակում է աշխատել սևծովյան նախաձեռնության վերածննդի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Կիևում Ղրիմի պլատֆորմի երրորդ գագաթնաժողովի կապակցությամբ իր տեսաուղերձում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Ես կարծում եմ, որ այս գործընթացում պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կմեծացնի լարվածությունը և կվնասի խաղաղությանը Սևծովյան տարածաշրջանում», - ասել է Էրդողանը։

«Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության դադարեցումը, Սև ծովի ավազանում խաղաղության և կայունության ապահովումը շահավետ է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է նախագահը։

Թուրքական պետության ղեկավարը նաեւ ասել է, որ Անկարան պատրաստ է միջնորդական դեր ստանձնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։