Ռոսավիացիան հաստատել է, որ կործանված ինքնաթիռում եղել է Եվգենի Պրիգոժինը։

Գործակալությունը հաղորդում է, որ ավիաընկերության տվյալներով՝ Embraer  - 135 (EBM-135BJ)-ում եղել են հետևյալ ուղևորները՝

  1. Պրոպուստին Սերգեյ
  2. Մակարյան Եվգենի
  3. Տոտմին Ալեքսանդր
  4. Չեկալով Վալերի
  5. Ուտկին Դմիտրի
  6. Մատուսեև Նիկոլայ
  7. Պրիգոժին Եվգենի

    Անձնակազմի անդամներ՝
  8. Լևշին Ալեքսեյ, հրամանատար
  9. Քարիմով Ռուստամ, երկրորդ օդաչու;
  10. Ռասպոպովա Քրիստինա, բորտուղեկցորդուհի.

Embraer - 135 (EBM-135BJ) թռիչքն իրականացվել է օդային տարածքի օգտագործման օրինական թույլտվության հիման վրա։

Օգոստոսի 23-ին մասնավոր ինքնաթիռ է կործանվել Տվերի մարզում։ Այն չվերթ է կատարել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ։