Փրկարարները հայտնաբերել են Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում գտնված բոլոր 10 անձանց մասունքները, «Интерфакс»-ին հաղորդել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
«Կործանման վայրում հայտնաբերվել է 10 մարդու դի՝ 7 ուղևորների և անձնակազմի 3 անդամների»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի տվյալներով՝ որոնողական աշխատանքներն ավարտվել են։ ՄՌԿ Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող բիզնես ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում օգոստոսի 23-ի երեկոյան։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի վարման և շահագործման անվտանգության կանոնների խախտման մասով։
РБК-ի տվյալներով՝ քննվում են ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ «արտաքին ներգործության»։
Ռոսավիացիան հրապարակել է ինքնաթիռում գտնվող անձանց անունները, որոնցում են Եվգենի Պրիգոժինի, Վագների հրամանատար Դմիտրի Ուտնիկի և Վագների այլ անդամների անուններ։ Սակայն մինչ այժմ նրանց մահը պաշտոնապես չի հաստատվել։
Հատկանշական է, որ Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Վագներ խմբի հայտնի ապստամբությունից ուղիղ 2 ամիս անց։




























