Զամոսկվորեցկի դատարանը երկու ամսով կալանավորել է մահացու էքսկուրսիայի կազմակերպիչ Նիկիտա Դուբասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քննիչի միջնորդությունը բավարարել»,-որոշումը հրապարակել է դատավոր Իրինա Զորինան:
Քննիչը դատարանում հայտարարել է, որ Դուբասը մշտական եկամուտ չունի եւ եկամուտ է ստանում էքսկուրսիաներ անցկացնելու միջոցով, նա խնդրել է էքսկուրսիայի կազմակերպչին կալանքի տակ առնել 1 ամիս 29 օրով, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 21-ը։
Ինքը՝ Դուբասը, հայտարարել է, որ հետաքննությունից չի թաքնվել, ինքնակամ ներկայացել է եւ փոխանցել հեռախոսի գաղտնաբառը։
«Իմ հիվանդության պատճառով արյան մեջ շաքարի մակարդակի մշտական հսկողություն է պահանջվում, որը ես չեմ կարողանա իրականացնել ազատազրկման վայրում։ Խնդրում եմ նշանակել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց»,-նշել է նա։
Հետաքննության տվյալների համաձայն՝ օգոստոսի 20-ին զբոսավարը յոթ հոգուց բաղկացած խմբի հետ շրջայց է կազմակերպել Մոսկվայի Նեգլինկա գետի ստորգետնյա կոլեկտորով:




























